«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման դեմ բողոքի ակցիաներ Գյումրիում և Վանաձորում

Էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման դեմ բողոքի ակցիաներ Գյումրիում և Վանաձորում
28.05.2015 | 13:58

100-ից ավելի գյումրեցիներ «Դեմ ենք հոսանքի թանկացմանը», «Կդորըմ մարդ եղեք», «Ոչ թալանին», «Ոչ մի գրոշ ավել թալանչիներին» կարգախոսներով հավաքվել էին գլխավոր հրապարակում, որտեղից մեկնարկեց նրանց բողոքի ակցիան։ «Պահանջում ենք դադարեցնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանն ուղղված բոլոր միջոցառումները, հետաքննություն սկսել ՀԷՑ-ում տիրող ֆինանսական վիճակի, հնարավոր կոռուպցիոն գործարքների և ֆինանսական մեքենայությունների վերաբերյալ»,- բարձրախոսով հայտարարեց երթի մասնակիցներից մեկը։ Երթի մասնակիցներն անցնելով փողոցներով անտարբեր քաղաքացիներին կոչ էին անում միանալ հոսանքի թանկացման դեմ ցույցին: Համոզված են, որ էլեկտրաէներգիայի թանկացումը կաղքատացնի առանց այն էլ սոցիալապես անապահով գյումրեցիներին՝ ստիպելով բռնել արտագաղթի ճամփան: Երթի մասնակիցները հասան մինչև Շիրակի մարզպետարան: Մարզպետին և քաղաքապետին նամակներ հանձնեցին՝ պահանջելով, որ իրենց բողոքի ձայնը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հասցնեն:
Վանաձորում ևս բողոքի երթի մասնակից մի քանի տասնյակ քաղաքացիներ կոչ արեցին մյուսներին իրենց միանալ և բողոքի ձայնը բարձրացնել։
Բողոքի երթին այստեղ մասնակցում էին Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգությունը», «Հիմնադիր խորհրդարանը», Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, մտահոգ անկուսակցական քաղաքացիներ։ Վանաձորի Արցախ պուրակում ստորագրահավաք իրականացվեց, համաձայն որի քաղաքացիները պահանջում են իշխանություններից դադարեցնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված բոլոր գործընթացները։

Դիտվել է՝ 1026

Մեկնաբանություններ